
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2025 թվականին Կառավարության ծրագրով ՆԳ նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։
Նախարարը վկայակոչել է մի շարք ցուցանիշներ առ այն, որ․
✅անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ գրանցվել է ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո․ սա նշանակում է, որ հաստատված խաղաղության, բազմաթիվ ոլորտային փոփոխությունների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ,
✅Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, և միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային արագ ժամանակում ստացել է Գործողությունների ծրագիրը,
✅Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտի կենսաչափական համակարգ,
✅ՆԳՆ հանրային ծառայությունների ոլորտում իրականացվում են աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ․ բոլոր ծառայությունների հերթագրման համակարգերն ամբողջությամբ թվայնացված են,
✅Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է ՝ 90,27 ինդեքսով,
✅2025 թվականի վիճակագրությամբ՝ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3․2 %-ով, ինչն իրավապահ համակարգի աշխատանքի արդյունք է,
✅Հայաստանի ճանապարհներին 2024 և 2025 թվականներին խնայվել է 95 կյանք՝ տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց,
✅աճել է Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը՝ հասնելով 61%-ի,
✅չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով:
ՆԳ նախարարն անդրադառնալով 2025 թվականին արձանագրված արդյունքներին՝ մանրամասն ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքը։
















