
ℹ️Արտակարգ իրավիճակների պայուսակը՝ դիմակայունության առանցքային բաղադրիչ․ ՆԳՆ-ն շարունակում է իրազեկման արշավը
🗓Մարտի 1-ն աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման միջոցառումների շարքը, ինչը միտված է բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում անվտանգ վարքագծի մշակույթի ձևավորմանը։
Արշավն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հետ համատեղ։
🚨🧰 Արտակարգ իրավիճակների պայուսակը՝ դիմակայունության առանցքային բաղադրիչ
#քաղաքացիականպաշտպանություն #InternationalCivilDefenceDay
#ՊատրաստԵղիր
#EmergencyPreparednes










