ՆԳՆ փրկարար ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանության ստուգման և հավելավճարների հաշվարկման նպատակով իրականացվում է փրկարար ծառայողների ատեստավորման գործընթաց։

Հիմք ընդունելով օրենքով սահմանված պահանջները՝ ատեստավորման անցկացման նպատակով կձևավորվի հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն՝

✔️ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ,
✔️ՀՀ Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ),
✔️ՀՀ վարչապետի մեկ ներկայացուցիչ,
✔️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեկ ներկայացուցիչ,
✔️երկու հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (յուրաքանչյուրից երկուական):

Հանձնաժողովը կիրականացնի ՆԳՆ փրկարար ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանության ստուգման և հավելավճարների հաշվարկման նպատակով ատեստավորում։

📌Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու համար կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության կամ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում վերջին հինգ տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ։

📌Մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները պետք է դիմում ներկայացնեն Ներքին գործերի նախարարին։

Դիմումը պետք է լինի ամբողջական և ներառի՝

✔️կազմակերպության անվանումը,
✔️կազմակերպության գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն,
✔️գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը,
✔️հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
✔️կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճեն),
սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող տեղեկություններ,
✔️կազմակերպության այն երկու անդամների տվյալները (մեկը՝ հիմնական, մյուսը՝ փոխարինող), ովքեր ընտրվելու դեպքում մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։

📩Ստորագրված դիմումները կարող են ներկայացվել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին։

☑️Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 10-ը ներառյալ։

Ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կտեղեկացվեն լրացուցիչ։

☑️Հարցերի դեպքում կարող եք գրել mia@gov.am
էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 012-31-78-94, 012-21-77-43։

Նմանատիպ գրառումներ