ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է «Ռադիո Ավրորա» և «Քիս FM» ռադիոկայաններ։ «Ռադիո Ավրորայի» համահիմնադիր Ռուզաննա Շահինյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ռադիոկայանի տարածքում և ծանոթացել աշխատանքային ընթացքին:

Ուղիղ եթերում «Ռադիո Ավրորային» տված հարցազրույցում Արփինե Սարգսյանը պատասխանել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների գործունեությանը վերաբերող հարցերի։

Ներքին գործերի նախարարության հետ ձևավորված սերտ գործընկերության, ինչպես նաև Պարեկային ծառայության հետ հանրային հաղորդակցության համատեղ ծրագրերն արդյունավետ կերպով կյանքի կոչելու համար՝ նախարարը ռադիոընկերություններին հանձնել է շնորհակալագրեր։

Նմանատիպ գրառումներ