«Կարո՞ղ էր պետությունը սեփական ուժերով Հայաստանում ներդնել նոր սերնդի կենսաչափական համակարգ. իհարկե, կարող էր, բայց դրա համար, մեր գնահատմամբ, կպահանջվեր 7–8 տարի, իսկ պետական բյուջեից` խոշորածավալ ֆինանսական միջոցներ։
Պատճառն այն է, որ անձնագրային համակարգը հնամաշ է, իսկ ծառայությունների մատուցման համակարգը ժամանակավրեպ։ Այն ամբողջությամբ արդիականացնելու համար անհրաժեշտ էր կառուցել նոր գրասենյակներ դուրս բերելով դրանք ոստիկանության տարածքներից, հիմնել նոր սերնդի սերվերային տնտեսություն և միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների կենտրոն, մշակել ժամանակակից ծրագրային ապահովումներ, ինչպես նաև հավաքագրել և վերապատրաստել մասնագիտացված աշխատակազմ։
Բացի այդ, կենսաչափական համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջազգային փորձագիտական ներուժը Հայաստանում դեռևս բավարար չէր։
Հենց պետություն-մասնավոր գործընկերության շնորհիվ հնարավոր դարձավ միջազգային առաջատար փորձն ու տեխնոլոգիաները Հայաստանում ներդնել ոչ թե 7–8, այլ շուրջ մեկ գերհագեցած տարվա ընթացքում, և ամենակարևորը՝ մասնավոր գործընկերը մատուցելու է բացառապես տեխնիկական ծառայություններ, իսկ բոլոր որոշումները կայացնելու է պետությունը»։

Նմանատիպ գրառումներ