
Տարիների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքում՝ օրեր անց Հայաստանում կներդրվի նոր սերնդի կենսաչափական համակարգը։
Սա պարզապես նոր փաստաթղթերի ներդրում չէ, այլ Հայաստանի անձնագրերի և նույնականացման քարտերի ամբողջական վերափոխմանն ուղղված լայնածավալ գործընթաց։
Աշխատանքները մեկնարկել են պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով դեռևս 2024 թվականից մրցույթի կազմակերպման հաստատմամբ։
Նոր համակարգը ներդրվում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, միջազգային չափանիշների և քաղաքացիների համար առավել անվտանգ, հարմար ու արդյունավետ ծառայությունների ապահովման նպատակով։
Այս գործընթացի հիմքում տարիների հետևողական աշխատանք է՝ բազմաթիվ փուլերով, տեխնիկական լուծումներով, մասնագիտական աշխատանքով և համագործակցությամբ։
Ամփոփում ենք անցած ճանապարհը՝ կատարված աշխատանքի կարևորագույն փուլերը և այն, ինչի արդյունքում օրեր անց նոր համակարգը հասանելի կլինի Հայաստանի քաղաքացիներին։










