Աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով՝ օգոստոսի 1-ից ՆԳՆ փրկարար ծառայությունում գործարկվելու է «Վստահության հեռախոս» թեժ գիծը։
Փրկարար ծառայության գործառույթներին առնչվող խնդիրներով և նկատառումներով քաղաքացիները կարող են զանգահարել (+374 10) 36-77-25 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-14.00)։
Թեժ գիծը հնարավորություն կտա առավել օպերատիվորեն արձագանքել ահազանգողների բարձրացրած հարցերին՝ լսելով բնակչության ներկայացրած խնդիրները, ինչպես նաև ծառայության աշախատանքների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները: