Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները: 

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործիչներին և մաղթել հաջողություններ:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Աշոտի ՍԱՐԳՍՅԱՆԸ պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով,

Երախտագիտության մեդալով՝

Աննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԸ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ,

Դավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ,

Վարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ,

Մարտական ծառայութան մեդալով՝

Յուրի Ռազմիկի ԱՐԱՄՅԱՆԸ
ՆԳՆ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ,

Անդրանիկ Աշոտի ՍԱՀԱԿՅԱՆԸ
ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ,

Հասարակական կարգի գերազանց պահպանության մեդալով՝

Արթուր Ռուբենի ՂԱԶԱՐՅԱՆԸ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին պետական բարձր պարգևների արժանանալու համար, մաղթում բարի ծառայություն և նորանոր հաջողություններ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության:

Նմանատիպ գրառումներ