Ամփոփվել են Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում անցկացված մրցույթի արդյունքները։
Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Արական սեռի դիմորդներից համապատասխան մրցութային տեղերը առաջին հայտով համալրել են 514-ը, իսկ 45-ը անցել են երկրորդ հայտով։
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով նրանց հատկացված մրցութային տեղերից համալրվել է 35-ը։
Անցկացվել է լրացուցիչ մրցույթ, որը հաղթահարել է ևս 5 դիմորդ:
Ընդհանուր առմամբ, մրցութային փուլերը հաղթահարել է 599 դիմորդ:
Մայիսի 1-ից քաղաքացիական անձանց համար կսկսվի Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության անցնելու նպատակով կրթական գործընթացը, իսկ ոստիկանության ծառայող նրանց գործընկերները կրթական գործընթացին կմիանան օգոստոսից։