նախարարություն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը իրականացնում է երկկողմ և բազմակողմ համագործակցություն օտարերկրյա պետությունների ՆԳ նախարարությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ոստիկանությանը, փրկարար և միգրացիոն ծառայություններին առնչվող ոլորտներում:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հատկապես ակտիվ համագործակցում է Գերմանիայի Դաշնային, Եգիպտոսի Արաբական, Իրանի Իսլամական, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ֆրանսիայի Հանրապետությունների, ԱՊՀ մասնակից և այլ պետությունների ներքին գործերի նախարարությունների հետ:
Սերտ համագործակցություն է իրականացվում Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների (UNDP, UNODC, UNHCR, UNICEF և այլն), Եվրոպական միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), Եվրոպայի Խորհրդի, Եվրոպոլի, ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի, ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի, ԵՄ իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL), Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային մի շարք այլ կառույցների հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով սերտ համագործակցություն է իրականացվում նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանության հետ՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում, Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ղազախստանի, Ճապոնիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Չեխիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ֆրանսիայի, և այլ օտարերկրյա պետությունների դեսպանությունների հետ:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենում ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված է Հայաստան-Եվրոպական Միություն, Սևծովյան Տնտեսական Համագործակցության (BSEC) անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանական կառույցների հետ իրականացվող համագործակցության ծրագրերում:
ՀՀ ՆԳՆ ներգրավված է Եվրոպական ոստիկանական սպորտային միության (USPE) և Միջազգային ոստիկանական սպորտային միության (USIP) կողմից կազմակերպված սպորտային միջոցառումներին, ինչպես նաև նշված կազմակերպությունների համաժողովներին և գործադիր կոմիտեների նիստերին:
1992 թ. ի վեր Հայաստանը անդամակցում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի խողովակներով համագործակցում է Ինտերպոլի բոլոր անդամ պետությունների հետ:
ՀՀ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները մասնակցում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող սեմինարներին և վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, մասնավորապես` վերապատրաստումներ են կազմակերպվում ինչպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների ուսումնական հաստատություններում, այնպես էլ Եվրոպական Միության, ԱՄՆ իրավապահ մարմինների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլ երկրների ուսումնական հաստատություններում:
Սկսած 1992 թ. ստորագրվել են ՀՀ ՆԳՆ գործառույթներին առնչվող շուրջ 150 երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և պայմանագրեր:
Համագործակցության Հուշագիր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև։