ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը:
Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական և գործնական գիտելիքները։
Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ:
Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Նմանատիպ գրառումներ