Այս օրերին Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային երթևեկության կարգավորման, իրավախախտումների արձանագրման ընթացքում պարեկների հետ ծառայություն էին իրականացնում նաև ուսումնական համազգեստով սովորողներ. նրանք իրենց մասնագիտական պրակտիկան էին անցնում:
ՆԳՆ կրթահամալիրում ավարտին է մոտենում ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացը։ Տեսական դասընթացներին հաջորդել է մասնագիտական պրակտիկան, որը քաղաքացիական անձինք փորձառու ծառայողների հետ անցկացնում են համապատասխան ծառայության վայրերում՝ ձեռք բերված գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։
ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի խոսքով՝ «Ստեղծվել է մենթորների ինստիտուտը. առավել պարզ տերմինաբանությամբ ասած՝ դրանք համապատասխան ղեկավարներն են, որոնցից մեկը նշանակվում է ՆԳՆ կրթահամալիրի կողմից, հիմնականում՝ պրոֆեսորադասախոսական կազմից, և մյուսը նշանակվում է համապատասխան ստորաբաժանման գործող ծառայողների կողմից»։
Մասնագիտական պրակտիկայի ղեկավարները կիսվում են իրենց փորձով, հետևում ապագա ծառայողների գործողություններին, տալիս անհրաժեշտ խորհուրդներ։
«Մեր նպատակն է, որպեսզի Քրեական ոստիկանությունում առաջին անգամ քայլեր կատարող քաղաքացիական անձինք հնարավորինս շուտ ինտեգրվեն հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման աշխատանքներին. այդ նպատակով նրանց կցել ենք ավելի փորձառու մասնագետների»,-ասում է ՔՈԳՎ պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գրիգոր Մկրտչյանը:
Ապագա քրեական ոստիկանները պրակտիկայի մի մասն անցնում են քրեական հետախուզության ստորաբաժանումներում, իսկ մյուս մասը նախատեսվում է անցկացնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում։
«Մասնագիտական պրակտիկայի ժամանակ, օրինակ, քրեական ոստիկանության ապագա ծառայողները ներգրավվում են այնպիսի աշխատանքներում, որոնք կապված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման հետ»,-ներկայացնում է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը։
Ապագա քրեական ոստիկանները մասնագիտական պրակտիկայի ավարտին կազմելու են նախնական օպերատիվ ստուգման ուսումնական գործ: Իսկ ապագա պարեկներին հնարավորություն է տրվել իրենց կարողությունները զարգացնել Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում:
«Սովորողները հիմնականում ընդգրկված են եղել Երևան քաղաքի գնդի կողմից երկու հերթափոխով իրականացվող ծառայությանը՝ մասնակցություն ունենալով ճանապարհային երթևեկության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների հայտնաբերման և բացահայտման աշխատանքներին։ Արտաքին ծառայությունից բացի, նրանք ծանոթացել են նաև ՊԾ վարչակազմի գործունեությանը»,-ներկայացնում է ՊԾ պետ Արթուր Խուդինյանը:
Ապագա պարեկները գործնական հմտությունները զարգացրել են դեպքի սխեմայի կազմման, երթևեկության կարգավորման, վարչարարությունների իրականացման և այլ ուղղություններով։ Պարեկային ծառայության պետը մեզ հետ զրույցում նշել է, որ մասնագիտական պրակտիկան անհրաժեշտություն է՝ ծառայության առանձնահատկություններն ընկալելու և հետագայում գործառույթներն առավել հեշտ իրացնելու հնարավորություն։
«Մասնագիտական պրակտիկան ինքնանպատակ չէ. մասնագիտական պրակտիկայի արդյունքները պետք է պաշտպանության ենթարկվեն։ Եթե պարզում ենք, որ ծառայության վայրում մենթորը բացասական եզրակացություն է տվել ապագա ծառայողի համար, հետևաբար նրան թույլ չենք տալիս մասնակցելու պետական ատեստավորմանը»,-ասում է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը։
Պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարածները ծառայության կանցնեն մայրաքաղաքի և մարզերի համապատասխան ստորաբաժանումներում։Այս օրերին Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային երթևեկության կարգավորման, իրավախախտումների արձանագրման ընթացքում պարեկների հետ ծառայություն էին իրականացնում նաև ուսումնական համազգեստով սովորողներ. նրանք իրենց մասնագիտական պրակտիկան էին անցնում:
ՆԳՆ կրթահամալիրում ավարտին է մոտենում ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացը։ Տեսական դասընթացներին հաջորդել է մասնագիտական պրակտիկան, որը քաղաքացիական անձինք փորձառու ծառայողների հետ անցկացնում են համապատասխան ծառայության վայրերում՝ ձեռք բերված գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։
ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի խոսքով՝ «Ստեղծվել է մենթորների ինստիտուտը. առավել պարզ տերմինաբանությամբ ասած՝ դրանք համապատասխան ղեկավարներն են, որոնցից մեկը նշանակվում է ՆԳՆ կրթահամալիրի կողմից, հիմնականում՝ պրոֆեսորադասախոսական կազմից, և մյուսը նշանակվում է համապատասխան ստորաբաժանման գործող ծառայողների կողմից»։
Մասնագիտական պրակտիկայի ղեկավարները կիսվում են իրենց փորձով, հետևում ապագա ծառայողների գործողություններին, տալիս անհրաժեշտ խորհուրդներ։
«Մեր նպատակն է, որպեսզի Քրեական ոստիկանությունում առաջին անգամ քայլեր կատարող քաղաքացիական անձինք հնարավորինս շուտ ինտեգրվեն հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման աշխատանքներին. այդ նպատակով նրանց կցել ենք ավելի փորձառու մասնագետների»,-ասում է ՔՈԳՎ պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գրիգոր Մկրտչյանը:
Ապագա քրեական ոստիկանները պրակտիկայի մի մասն անցնում են քրեական հետախուզության ստորաբաժանումներում, իսկ մյուս մասը նախատեսվում է անցկացնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում։
«Մասնագիտական պրակտիկայի ժամանակ, օրինակ, քրեական ոստիկանության ապագա ծառայողները ներգրավվում են այնպիսի աշխատանքներում, որոնք կապված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման հետ»,-ներկայացնում է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը։
Ապագա քրեական ոստիկանները մասնագիտական պրակտիկայի ավարտին կազմելու են նախնական օպերատիվ ստուգման ուսումնական գործ: Իսկ ապագա պարեկներին հնարավորություն է տրվել իրենց կարողությունները զարգացնել Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում:
«Սովորողները հիմնականում ընդգրկված են եղել Երևան քաղաքի գնդի կողմից երկու հերթափոխով իրականացվող ծառայությանը՝ մասնակցություն ունենալով ճանապարհային երթևեկության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների հայտնաբերման և բացահայտման աշխատանքներին։ Արտաքին ծառայությունից բացի, նրանք ծանոթացել են նաև ՊԾ վարչակազմի գործունեությանը»,-ներկայացնում է ՊԾ պետ Արթուր Խուդինյանը:
Ապագա պարեկները գործնական հմտությունները զարգացրել են դեպքի սխեմայի կազմման, երթևեկության կարգավորման, վարչարարությունների իրականացման և այլ ուղղություններով։ Պարեկային ծառայության պետը մեզ հետ զրույցում նշել է, որ մասնագիտական պրակտիկան անհրաժեշտություն է՝ ծառայության առանձնահատկություններն ընկալելու և հետագայում գործառույթներն առավել հեշտ իրացնելու հնարավորություն։
«Մասնագիտական պրակտիկան ինքնանպատակ չէ. մասնագիտական պրակտիկայի արդյունքները պետք է պաշտպանության ենթարկվեն։ Եթե պարզում ենք, որ ծառայության վայրում մենթորը բացասական եզրակացություն է տվել ապագա ծառայողի համար, հետևաբար նրան թույլ չենք տալիս մասնակցելու պետական ատեստավորմանը»,-ասում է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը։
Պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարածները ծառայության կանցնեն մայրաքաղաքի և մարզերի համապատասխան ստորաբաժանումներում։

Նմանատիպ գրառումներ