«Առաջին ալիքի» Լուրերի եթերում անդրադարձ է կատարվել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու համար ներդրված բոնուսային բաղադրիչին։

• Բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
• Երթևեկության կանոնների խախտման տուգանքը 20 տոկոս նվազեցնելու պայմանը https://roadpolice.am/հարթակում գրանցվելն է։
• էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով շուրջ 50 000 քաղաքացի օգտվում է տուգանքի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։
• Էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց հետո, այն 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում, քաղաքացիների համար կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։

Roadpolice.am հարթակում Էլեկտրոնային գրանցման հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության թեժ գծին՝ 1-77 հեռախոսահամարով։

Նմանատիպ գրառումներ