ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրեկիցները մասնավոր սեփականություն չհանդիսացող, սակայն իրենց կողմից իրավաչափորեն օգտագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։

ՆԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշում է՝ Կառավարության որոշման առանցքային դրույթը այն է, որ ընդհանուր կարգավորումներից ԼՂ մեր հայրենակիցների համար նախատեսվում է բացառություն, այն է՝ շահառուների կողմից դիմելու դեպքում տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթն ու գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը չեն պահանջվում։

– Սեփականության իրավունքի գրանցումը կկատարվի նշված տրանսպորտային միջոցի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։
– Կարգավորումը վերաբերում է մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլ օգտագործողներին կամ տիրապետողներին։
– Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ-ում գրանցելու պարագայում, որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե, կնշվի շահառուի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն։ Բացի այդ, գրանցելու պարագայում նախկին հաշվառումը կդադարեցվի, իսկ նախկին հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագիրը կփոխարինվեն նորով։
– Մեկ անձը կարող է իր անվամբ գրանցել միայն մեկ այդպիսի տրանսպորտային միջոց։

Ընթացակարգը կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում:

Նմանատիպ գրառումներ