ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։
Ողջունելով ՆԳ նախարարին՝ Շվեդիայի դեսպանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Բարձր գնահատելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի Թագավորության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու այն։
Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով աղետների ռիսկի նվազեցման, դիմակայուն պետության ձևավորման, ինչպես նաև ոստիկանության և միգրացիոն կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությունները։
Անդրադառնալով ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է այդ ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման առաջնային դերն ու մատնանշել է վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության կարևորությունը։
Քննարկվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես Ոստիկանության գվարդիայի և Միասնական զանգերի կենտրոնի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հատուկ անդրադարձ է կատարվել զանգվածային միջոցառումների ժամանակ տակտիկական մեթոդաբանությանը, ծառայողների բանակցային հմտությունների զարգացմանը, այդ ուղղությամբ Շվեդիայի փորձը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությանը։The results of bilateral cooperation within the framework of the Ministry of Internal Affairs reforms were discussed. The Minister of Internal Affairs received the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Sweden
On December 6, Minister of Internal Affairs Arpine Sargsyan received the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Sweden to Armenia, Patrick Svensson.
Welcoming the Minister of Internal Affairs, the Swedish Ambassador congratulated her on her appointment and wished her successful work. Highly appreciating the close cooperation with the Ministry of Internal Affairs, Patrick Svensson expressed the willingness of the Kingdom of Sweden to continue and expand this cooperation.
Arpine Sargsyan highlighted the importance of effective cooperation between the Ministry of Internal Affairs of the two countries, emphasizing directions for the development of bilateral cooperation in disaster risk reduction, building a resilient state, in the fields of police and migration management.
Referring to the process of liberalization of visas dialogue with the EU, Arpine Sargsyan emphasized the primary role of the Ministry of Internal Affairs in coordinating this direction and highlighted the importance of the effective implementation of the ‘’Liberalization of Visas’’ Action Plan.
The process of reforms in the Police sector was discussed, in particular the work being carried out towards the formation of the Police Guard and the Unified Call Management Center.
Special attention was paid to tactical methodology during mass events, the development of employee’s negotiation skills, and the possibility of localizing Sweden’s experience in this direction in Armenia.