Նախարարություն

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ

Ձայնային տարբերակ

Արմեն Ղազարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1990 թ. մայիսի 5, Երևան:

Կրթություն

2006-2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

2010-2012 թթ. սովորել է   ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում

2013 թ. հունվար – հունիս ամիսներին սովորել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (ԱՄՆ)

2012-2015 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ

2016 թ. մայիս – հուլիս ամիսներին միգրացիայի թեմայով հետդոկտորական ուսումնասիրություններ է անցկացրել Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա)

Քաղաքական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն

2024 թ․ նոյեմբերի 27-ին – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ
2023 թ. հունվարի 9-ից – մինչև 2024 թ․ նոյեմբերի 27-ը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

2018-2023 թթ․՝ Միգրացիոն ծառայության պետ

2018 թ-ի հունվարից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին, դասախոս

2018 թ-ի ապրիլից – հունիս՝ «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող

2017-2018 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

2016-2017 թթ.՝ «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

2016-2017 թթ.՝ «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպությունում ծրագրերի համակարգող

2015-2016 թթ.՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների հրավիրյալ դասախոս

2015-2016 թթ.՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, գիտնական-վերլուծաբան

2012-2015 թթ.՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, քաղաքական բաժնի ռեֆերենտ

2010-2012 թթ.՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն, թղթակից

 Այլ տեղեկություններ

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ: