Ներքին գործերի նախարարությունը լավարկել է հաշվառման-քննական բաժիններում նախկինում գործող հերթագրման համակարգը։
✔️Ներդրված հիբրիդային մոդելը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում սպասարկվել թե՛ առցանց այց ամրագրելու, թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով:
✔️ roadpolice.am հարթակում կատարելով համապատասխան քայլերը՝ կարելի է տեսնել հերթագրման համար հասանելի բոլոր ազատ օրերն ու ժամերը և ամրագրել՝ ըստ հարմարավետության։
✔️Հերթագրման քայլերի հերթականությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց։
✔️Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն այց ամրագրել վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործողությունների մասով ինչպես Roadpolice.am հարթակի միջոցով, այնպես էլ EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով։