Հետադարձ կապ
Ինչպես գրել նամակ ՀՀ ներքին գործերի նախարարին
Հարգելի քաղաքացիներ,
Ձեր դիմումները, բողոքները, առաջարկությունները՝ հասցեագրված ՀՀ ներքին գործերի նախարարին, կարող եք ուղարկել առցանց՝
e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Անհրաժեշտ է մուտք գործել e-request.am կայք, գրանցվել և, լրացնելով համապատասխան դաշտերը, ուղարկել դիմում։
Ի գիտություն
Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Վերոնշյալ տեղեկությունների բացակայության դեպքում` նամակին ընթացք չի տրվում:
Ձևանմուշի բոլոր պատուհանները պետք է լրացված լինեն: