Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներն ամբողջ ծավալով իրականացնելու գործընթացը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է։

Թերևս նախորդ տարի նախարարությունը ստացել էր 17 165 ուղեկցման հայտ` 20 170 ձերբակալված և կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ. չէր կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27,7%-ը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման թեման մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում։

Ուղեկցող ստորաբաժանման հաստիքների, միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորված տրանսպորտային միջոցների համալրման, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում հայտերի կատարման ցուցանիշը բարելավել է:

2025 թվականի մարտ-օգոստոս ամիսներին Ոստիկանության ուժերով ապահովվել է ձերբակալվածների և կալանավորվածների ուղեկցման հայտերի գրեթե 97%-ի կատարումը, ինչը շուրջ 27%-ով ավելի է այս տարվա հունվար-փետրվար ամիսների և 25%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշից։

Այս ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 10 955 ձերբակալված և կալանավորված անձանց վերաբերյալ ուղեկցման հայտ. կատարվել է 10 657 անձի ուղեկցում:

ՆԳ նախարարությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովման և ուղեկցումների արժանապատիվ կազմակերպման ուղղությամբ իրականացնում է հետևողական, ամենօրյա աշխատանք․ հիմնական նպատակը՝ ուղեկցման հայտերը չբավարարելու թիվը հասցնել զրոյի:

Նմանատիպ գրառումներ