⚠️Պատահարները նվազեցնելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը գործարկել է պիլոտային ծրագիր․ իրազեկող արագաչափեր են տեղադրվել Երևան-Արմավիր, Երևան-Սևան, Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածներում:
✅Ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը պայմանավորված է սահմանված արագության գերազանցմամբ։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։
💬ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ իրազեկող արագաչափերը ոչ թե խախտում են արձանագրում, այլ նախազգուշացնում՝ արդյո՞ք վարորդը գերազանցել է սահմանված արագությունը։
🟢Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է կանաչ գույնով, նշանակում է, որ մեքենան ընթանում է թույլատրելի արագությամբ։
🔴Կարմիր գույնը նախազգուշացում է, որ գերազանցվել է սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։