👮‍♂️👮‍♀️Օպերատիվ արձագանք, պրոֆեսիոնալ մոտեցում և նվիրում․․․ Ոստիկանը ոչ միայն հասարակական կարգի պահպանման ու հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է, այլև առօրյայում տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացու կողքին։

Շնորհակալական ավելի քան հազար զանգ՝ հունվարի 1-ից մինչ օրս․ սա քաղաքացիների գնահատականն է համայնքային ու քրեական ոստիկանների, պարեկների և Ոստիկանության զորքերի ծառայողների բարեխիղճ ծառայությանը։

Օրինակները բազմաթիվ են։ Քաղաքացիները պատմում են այն դեպքերի մասին, երբ ոստիկանի ցուցաբերած օգնությունը դարձել է որոշիչ՝ ահազանգով դեպքի վայր մեկնելուց սկսած մինչև բարդ իրավիճակում հայտնվածին օգնության հասնել։

🗣«Իմ մեքենան անսարք վիճակում էր, Ապարան քաղաքի մոտ հազիվ արգելակել եմ: Շնորհակալություն եմ հայտնում պարեկային ծառայության աշխատողներին՝ պատշաճ օգնություն ցուցաբերելու և մեքենան կանգառ տեղափոխելու համար»,-ասում է քաղաքացի Տաթևիկ Համբարձումյանը:

🗣 «Շատ գոհ եմ պարեկներից. անմիջապես մոտեցել են, հարցրել, թե ինչով կարող են օգնել, հետո և՛ գործիքներով են օգնել, և՛ զանգել են, որ պահեստամաս բերեն, ապա օգնել են տեղադրելուն»,- պարեկներին ուղղված շնորհակալական խոսք է ասում քաղաքացի Գրիգոր Կարապետյանը:

🗣«Դանակի սպառնալիքով անձնական իրերի հափշտակություն էին արել. զանգահարեցի օպերատիվ կառավարման կենտրոն: Թե՛ պարեկները, թե՛ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները շատ օպերատիվ արձագանքեցին: Երախտապարտ եմ, որ ունենք նման ոստիկանություն: Քաղաքացին իրոք պաշտպանված է»,-հիշելով իր հետ կատարվածը՝ ասում է քաղաքացի Ժենյա Ամիրխանյանը:

🗣«Տարբեր հարցերով եմ դիմել, օրինակ, ասենք՝ ճանապարհը փակած են լինում: Օպերատիվ կառավարման կենտրոնի բոլոր աշխատակիցները ահազանգերին պատասխանում են շատ օպերատիվ, շատ կիրթ: Իրոք շատ լավ են աշխատում»,-ասում է քաղաքացի Սամվել Մկրտչյանը:

🗣«Կնոջս պետք է շտապ հասցնեի հիվանդանոց: Չափից մեծ խցանում էր: Տեսա պարեկները կանգնած արձանագրություն են կազմում: Խնդրեցի օգնեն շուտ հիվանդանոց հասնել: Ուղեկցեցին, և ժամանակին հասանք հիվանդանոց: Շատ շնորհակալ եմ իրենց լավ մարդ տեսակի համար: Պարեկներն իրենց ծառայությունը շատ լավ են կատարում»,-իր հետ տեղի ունեցածի մասին պատմում է քաղաքացի Կարեն Ղազարյանը:

🗣«Այգու միջով երեխաներ էին անցնում, երկու հարբած տղամարդ սկսեցին անպատվել ծնողներին, գոռգոռալ… Զանգեցինք ոստիկանություն: Անմիջապես երկու պարեկ եկան ու շատ կիրթ ձևով լուծեցին խնդիրը»,-ասում է քաղաքացի Պետրոս Գրիգորյանը:

🗣«Շատ գնահատելի է, երբ ոստիկաններն անձրևի տակի խաչմերուկ են կարգավորում, որ մենք հասնենք տուն»,- նշում է քաղաքացի Հովհաննես Բալաբանյանը:

🗣«Երեխան բարձր ջերմություն ուներ, իսկ ճանապարհին մեծ խցանում էր: Մոտեցել եմ պարեկներին և խնդրել, որ օգնեն շտապ հասցնենք հիվանդանոց: Պարեկները երեխային գրկել տեղափոխել են իրենց մեքենան և արագ հասցրել հիվանդանոց». քաղաքացի Գեղամ Մանուկյան:

🗣«Փողոցում ընկած հղի կնոջը պարեկներն արագ տեղափոխել են հիվանդանոց՝ փրկելով անխուսափելի իրավիճակից». քաղաքացի Արարատ Ադամյան:

Շնորհակալական յուրաքանչյուր զանգ կոնկրետ օրինակ է, որ համայնքային ու քրեական ոստիկանների, պարեկների ու Ոստիկանության զորքերի ծառայողների առաքելությունը քաղաքացիների վստահությանն արժանի ծառայություն մատուցելն է։

Նմանատիպ գրառումներ