Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է Սևանա լճում խեցգետնի և սիգի արդյունագործական որսի արգելքի շրջանում ապօրինի գործունեության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը խոսել է ապօրինի ձկնորսության դեպքերի բացահայտման արդյունքների մասին․
✔️2025 թվականի ընթացքում առգրավվել է ապօրինի որսած շուրջ 1063 կգ ձուկ:
✔️Նա անդրադարձել է նաև «Սևան ազգային պարկի» և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին: