Ներքին գործերի նախարարության աշխատակիցների մասնագիտական կարողությունների և հմտությունների շարունակական զարգացումը նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։
Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ և աշխատանքային քննարկումներ, որոնք միտված են թե՛ տեսական գիտելիքների ընդլայնմանը, թե՛ գործնական հմտությունների կատարելագործմանը։
Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների, գործնականում կիրառման դրանց առանձնահատկությունների, ինչպես նաև մի շարք հարակից թեմաների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-ին ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է վերապատրաստման հերթական դասընթացը։ Քննարկվել են նաև ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, ներկայացվել են հնարավոր լուծումների առաջարկներ։
Վերապատրաստմանը մասնակցում էին ՆԳ նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները։ Նրանց ներկայացվել են աշխատանքային օրենսդրության փոփոխությունների նպատակային ուղղվածությունն ու ազդեցությունը գործատու-աշխատող հարաբերությունների վրա։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատակիցների իրավունքների և պարտականությունների սահմանումներին, աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և դադարեցման կարգի գործող կարգավորումներին ու դրանց կիրառման առանձնահատկություններին։
Նմանօրինակ վերապատրաստումները շարունակական են՝ միտված նախարարության և ենթակա ծառայությունների անձնակազմի կարողությունների զարգացմանը և գործնական հմտությունների լավարկմանը։