Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայող Արգիշտի Բարբառյանը ներկայացնում է Համայնքային ոստիկանությունում ծառայելու առանձնահատկություններն ու մոտիվացիան, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև անչափահասների հետ աշխատանքի նրբություններն ու համայնքային ոստիկանին անհրաժեշտ հմտությունները․
«✔️Համայնքային ոստիկանը առաջնահերթ պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում ցանկացած խնդրի դեպքում, պետք է դրսևորի ճկունություն։ Հատկապես բռնության երթարկված անձանց հետ աշխատանքի ընթացքում պետք է ունենա բավարար կարողություն նրանց ապրումակցելու, նրանց խնդիրները հասկանալու և լուծում տալու համար։
✔️Ոստիկանության համակարգում ատեստավորման գործընթացի ներդրումը շարունակական դրական ազդեցություն է ունենում։ Ինքս ատեստավորման առաջին փուլի մասնակից եմ, հաղթահարել եմ ատեստավորման քննությունները․ բարելավվել են իմ կյանքի որակը ևսոցիալական երաշխիքները։ Արդյունքում՝ հնարավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին և չմտածել սոցիալական խնդիրների մասին։
✔️Խորհուրդ կտամ համալրել Համայնքային ոստիկանության շարքերը, կանգնել համայնքի կողքին, բնակչության կողքին, պետության կողքին»։