ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 736-L որոշմամբ հաստատվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը»։
Իսկ ՀՀ վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի N 863-Ա որոշմամբ ստեղծվել է Ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտարկող և գնահատող միջգերատեսչական խորհուրդ։

Միջգերատեսչական խորհրդի կազմում մրցութային կարգով կարող են ընդգրկվել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հանրային առողջության և հասարակական անվտանգության ապահովման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

✔️Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում վերը նշված ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:

✔️Մրցույթի մասնակցության հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները՝
1) կազմակերպության անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը.
3) կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).
4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկություններ ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:

📍Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը ընդունվում են Ներքին գործերի նախարարությունում (ք. Երևան, Նալբանդյան 130)՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-ից 18.00-ն, կարող են ուղարկվել փոստով կամ ներկայացվել mia@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:

Փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:

🗓 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025թ․ նոյեմբերի 4-ը ներառյալ է։

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:

✔️Հասարակական կազմակերպությունների ներգրավումն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:

Մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ՀՀ վարչապետի 29․09․2025թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտարկող և գնահատող միջգերատեսչական խորհուրդ ստեղծելու, միջգերատեսչական խորհրդի կազմը և գործունեության կարգը, հաշվետվությունների ձևերը, միջգերատեսչական խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը հաստատելու մասին» N 863-Ա որոշման N 4 հավելվածում։

📎Հղումը

Մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացվող հայտերի ընդունման գործընթացը համակարգում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:

☎️Հարցերի դեպքում զանգահարել 010 59 68 71 կամ 010 59 64 20 հեռախոսահամարներին:
📎Հայտի ձևը կցվում է։

Նմանատիպ գրառումներ