ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացին ու Գործողությունների ծրագրին։

Նելլի Դավթյանը ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են՝

✔️փաստաթղթերի անվտանգության բարձրացում, բիոմետրիկ համակարգի ներդրում,

✔️սահմանների կառավարման համակարգի բարելավում,

✔️հասարակական կարգ և հանրային անվտանգություն,

✔️ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում և այլն։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում նախատեսվող հետագա քայլերի ճանապարհային քարտեզը՝ ընդգծելով արդեն իսկ իրականացված աշխատանքները։ Ընդգծել է նաև հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը։

Նա անդրադարձել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին՝ մանրամասնելով պետություն-մասնավոր գործընկերության առավելությունները։

Նելլի Դավթյանը ներկայացրել է նաև ներդրվող նոր կոնվենցիաների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով դրանց կարևորությունը Հայաստանի միջազգային համագործակցության և միգրացիոն քաղաքականության զարգացման համատեքստում։

Նմանատիպ գրառումներ