
ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է։
Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Պարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չի գործում։
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 250 տեղ` Պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն։
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 2-ից մարտի 6-ը ներառյալ:










