
ՆԳՆ Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն համատեղ ուժերով բացահայտել են հերթական հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը, որի խաբեությունների թիրախում միայն օտարերկրացիներն են եղել:
«Լուրերի» հետ զրույցում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականաված աշխատանքները․
✔️«Զանգերի կենտրոնի» գործունեության ընթացքն ապահովելու համար վարձակալվել էր տարածք՝ կահավորված հատուկ համակարգչային տեխնիկայով։
✔️Հավաքագրվել էին տարբեր աշխատակիցներ, կատարվել էին դերաբաշխումներ և իրականացվել էր հանցավոր գործունեություն՝ թիրախավորելով տարբեր երկրների քաղաքացիների։
✔️«Կան ներկայումս գործող Զանգերի կենտրոններ, որոնց գործունեությունը ևս պատրաստվում ենք օրենքով սահմանված կարգով դադարեցնել, իսկ մասնակիցներին և կազմակերպիչներին քրեադատավարական ընթացակարգով ենթարկել քրեական պատասխանատվության»,- ընդգծել է Հայկ Մկրտչյանը։










