
2025թ․ հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SAFE YOU առցանց անվտանգ բջջային հավելվածը։
Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու և լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով «SAFE YOU» -ն ապահովում է առավել արագ արձագանքում։
Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց «Կանչ» կոճակի միջոցով արագ ահազանգել Ոստիկանություն և ստանալ համապատասխան աջակցություն:
Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է՝ չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։
Հավելվածը մշակվել է «Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, ԵՄ ֆինանսավորմամբ և ինտեգրվել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։










