Անձնական տվյալների պատշաճ պաշտպանության խնդիրը, տարբեր հաղորդումների շրջանակում, մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում, մասնավորապես, առաջնահերթություն է Ոստիկանության ծառայողների օրինաչափ վարքագիծը անձնական տվյալների հետ աշխատելիս։

Ոստիկանության ծառայողների համար մշակվել են «Անձնական տվյալների պաշտպանություն» և «Անձնական տվյալների պաշտպանությունը Ոստիկանության գործողությունների ընթացքում» ուղեցույցները, ինչպես նաև ՆԳ նախարարի հրամանով հաստատված՝ Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը:

Ուղեցույցներում ներկայացվում են անձնական տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքներն ու օրենսդրական կարգավորումները, հստակեցվում են անձնական տվյալների հետ աշխատելիս ոստիկանների գործողությունները, ամրապնդվում տվյալների պաշտպանության չափանիշները՝ նպաստելով իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը։

ՆԳ նախարարությունը շարունակելու է բարելավել անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործընթացները՝ ապահովելով դրանց լիակատար համապատասխանությունը իրավական նորմերին և միջազգային ստանդարտներին։

Նմանատիպ գրառումներ