
Ներքին գործերի նախարարությունը մշտապես կարևորում է քաղաքացիների կարծիքը և հետադարձ կապը՝ որպես հանրային ծառայությունների շարունակական լավարկման առանցքային գործոն։
Այդ համատեքստում ՆԳՆ Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը նախաձեռնել է հերթական հարցումը՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ուսումնասիրել և հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործընթացներում առկա խնդիրները։
Քաղաքացիների կողմից արձանագրված դիտարկումների, կարծիքների միջոցով նախատեսվում է վեր հանել ծառայությունների մատուցման վերաբերյալ մտահոգությունները, ուսումնասիրել առաջարկները, գնահատել ծառայությունների մատչելիությունն ու արդյունավետությունը և դրանց հիման վրա մշակել գործնական լուծումներ։
ՆԳՆ նախարարությունը հորդորում է ակտիվ մասնակցել հարցմանը և դառնալ քաղաքացիական վերահսկողության մասնակից։










