ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը միայն աշխատանքի հնարավորություն չէ, այլ քաղաքացիների անվտանգությունն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու առաքելություն։

Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը գործընկերների հետ մեկնարկում է Պարեկային ծառայությունում ընդունելության «Վստահի’ր քեզ, միացի’ր մեզ» խորագրով իրազեկման արշավ։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները հնարավորություն ունեն մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմումներ ներկայացնել։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

Պարեկային ծառայությունում ծառայելով դու՜ կանգնում ես պետության, օրենքի և յուրաքանչյուր քաղաքացու կողքին։

#դարձիրպարեկ #վստահիրքեզմիացիրմեզ

 

Նմանատիպ գրառումներ