Որակյալ ծառայությունների մատուցումն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ դիտարկելով՝ ՆԳ նախարարությունը շարունակում է բնակչության նոր պետական ռեգիստրի մշակման աշխատանքները։

Բնակչության պետական ռեգիստրի մշակման նպատակով հայտարարվում է որակավորված ընկերությունների մրցույթ։

✔️Կարող են դիմել ռեգիստրի և կառավարական տվյալների բազայի լուծումների մշակման գործում աշխատանք իրականացնողները։

Դիմելու համար անհրաժեշտ է՝
📍 անցնել հղմամբ,
📍 գրանցվել մատակարարների պորտալում՝ հղում,
📍 փնտրել հրավերի համարը՝ 30000018218։

📅Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից «Քաղաքականության շրջանակի և կարողությունների բարելավում Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման համար» նախագծի շրջանակներում։

Նմանատիպ գրառումներ