ՆԳՆ ենթակա ծառայությունների աշխատակիցները անկախ եղանակային կամ այլ պայմաններից, օպերատիվորեն արձագանքում են յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։

Հերթական նման դեպքը հունվարի 20-ին էր․ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել էր, և հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ․ օգնության էին մեկնել փրկարաներն ու պարեկները։

Նրանք Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից ամենագնացով հղի կնոջը տեղափոխել էին Ռյա Թազա գյուղ՝ մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ինչից հետո էլ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Երկու օր անց՝ հունվարի 22-ին, կրկին անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը. ձնաբքի պատճառով ճանապարհը կրկին փակ էր, և մայրացած կնոջը նորածնի հետ պետք էր տեղափոխել տուն:

Փրկարարներն ու պարեկները այս անգամ մորն ու նորածին փոքրիկին հասցրեցին տուն՝ Շենկանի գյուղ։

Փրկարարների, պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում մայրիկն ու նորածինը տանն են և, ամենակարևորը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ գրառումներ