ՆԳ նախարարության ծառայությունների և ենթակա ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման նպատակով մարտի 9-ից 13-ը անցկացվել է եռափուլ վերապատրաստման դասընթաց։

Հնգօրյա դասընթացը ներառել է տեսական և գործնական փուլեր։ Տեսական փուլի ընթացքում ծրագրի խորհրդատուն մասնակիցներին ներկայացրել է միջազգային փորձը՝ տեղեկատվության օպերատիվ փոխանցման և արձագանքող ծառայությունների փոխգործակցության վերաբերյալ։ Ծավալվել է ակտիվ քննարկում։

Վերապատրաստման հաջորդ փուլում ծառայողները կատարել են թիմային աշխատանք՝ մոդելավորելով ճգնաժամային իրավիճակում համատեղ գործողությունները։

Երրորդ փուլում գիտելիքները կիրառվել են գործնականում։ Ըստ սցենարի՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դպրոցում ռումբ է տեղադրել և պատանդներ վերցրել։ Ահազանգը անմիջապես փոխանցվել է համապատասխան ստորաբաժանումներին։

Դպրոցի դիմաց ստեղծված իրավիճակում պարեկային ծառայողները սահմանափակել են լրագրողների մուտքը։ Փրկարարներն ու պարեկները սահմանազատել են տարածքը, ստուգել դասարանները, հայտնաբերել և ձերբակալել կասկածյալին, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն, իսկ սակրավորական խումբը վնասազերծել է ռումբը։

Կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի կողմից։

Նմանատիպ գրառումներ