ՆԳ նախարարությունը շարունակում է «Մեկ օր ենթակա աշխատակցի դերում» ծրագիրը, որի շրջանակում ղեկավար կազմի ներկայացուցիչները մեկ աշխատանքային օր անցկացնում են ենթակա ծառայությունում՝ անմիջականորեն մասնակցելով գործառույթների իրականացմանը։

Ծրագրի շրջանակում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային մեկ օր մասնակցել է Ծառայության տիրույթում իրականացվող բազմաբովանդակ աշխատանքներին, ուսումնասիրել գործընթացներում ի հայտ եկող խնդիրները։

«Կարևոր էր պատկերացնել գերատեսչության ղեկավարի, աշխատակցի և քաղաքացու դերերը։ Այս եռանկյունն ամենաառողջ և արդյունավետ տարբերակով կենսունակ է, եթե գործատուն պատկերացնում է աշխատակցի դերը, աշխատակիցը պատկերացնում է կայացված որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները, քաղաքացին օգտվում է և վայելում վերջնարդյունքը»,- նշել է Նելլի Դավթյանը։

Նմանատիպ գրառումներ