
Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի Ահազանգերի կառավարման վարչության թափուր պաշտոնների համալրման նպատակով։
Աշխատանքի համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք՝
✔️ունեն համակարգչային գիտելիքներ,
✔️գերազանց տիրապետում են հայոց լեզվին (օտար լեզուների իմացությունը ցանկալի է)։
Պաշտոնի հիմնական գործառույթներն են՝
✔️ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում,
✔️քաղաքացիներին խորհրդատվական աջակցության տրամադրում,
✔️արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության վերաբերյալ զանգերի փոխանցում իրավասու մարմիններին,
✔️փրկարարական ուժերի և պարեկային կարգախմբերի օպերատիվ կառավարում և այլն։
🕒 Աշխատանքային գրաֆիկը՝ 24-ժամյա հերթափոխով (յուրաքանչյուր 4-րդ օրը)։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010512908 հեռախոսահամարին։










