ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է Հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Հոգեբանական ծառայությունների ներգրավվածությունը Ոստիկանության համակարգում» խորագրով միջոցառմանը
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 14-ը: (Տեղերը սահմանափակ են)։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է քննարկել`
• Հոգեբանական նորագույն մոտեցումների կիրառմամբ անհատականության հոգեբանական նկարագրի (շեշտադրումների) բացահայտման գործիքակազմի ներդրման արդիականությունը` որպես աշխատանքային համատեքստում գնահատման կարևոր մեխանիզմ։
• Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր սթրեսային իրավիճակում հայտնված անձին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Հանդիպում-քննարկմանը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին:
Հանդիպման նպատակն է անդրադառնալ օրակարգային հարցերի առանձնահատկություններին, ինչպես նաև կազմակերպել մասնագիտական կարծիքների փոխանակում՝ ոլորտում հոգեբանական-կրթական կոմպոնենտների ընդլայնման վերաբերյալ: