Դու կարող ես դառնալ այն ուժի մի մասը, որն ապահովում է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացիների անվտանգությունը։

Եթե փնտրում ես կայուն աշխատանք, զարգացում և պատվաբեր ծառայություն, ապա սա հենց քո հնարավորությունն է։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է ընդունելություն ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում։

📌Ինչու՞ միանալ

✔️ մասնագիտական աճի և կարիերայի առաջխաղացման հնարավորություն,
✔️ ֆիզիկական բարձր պատրաստվածություն՝ պարբերական մարզումների և վերապատրաստումների միջոցով,
✔️ պատվաբեր և պատասխանատու ծառայություն պետությանն ու ժողովրդին։

👤 Ովքե՞ր կարող են դիմել․

18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության գործող և նախկին ծառայողները, ովքեր՝
✔️ ունեն առնվազն միջնակարգ կրթություն,
✔️ անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի),
✔️ տիրապետում են հայերենին,
✔️ իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։

📌Սոցիալական երաշխիքներ

✔️ մրցունակ և կայուն աշխատավարձ,
✔️ առողջության ապահովագրություն,
✔️ատեստավորման արդյունքում առաջխաղացման հնարավորություն,
✔️ օրենքով սահմանված այլ սոցիալական երաշխիքներ

📍Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ ոստիկանության գվարդիայում (ք․ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26)։

🗓Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 1-ից՝ ժամը 09։00-13։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

📞 Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️ 010 77 80 33, 010 37 03 28, 010 59-68-84, 011 58 49 71։

Նմանատիպ գրառումներ