Հաշվի առնելով, որ Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրման նպատակով ձևավորվող խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունները չեն համապատասխանում 2023 թվականի փետրվարի 21-ին ՀՀ ՆԳՆ կողմից տարածված հայտարարությունով սահմանված պահանջներին,Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հասարակական կազմակերպությունների հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 17-ը:
Հիշեցնում ենք, որ Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրումը թափանցիկ և մասնակցային եղանակով կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը թեկնածուի ընտրությունը կատարելու է հետևյալ ձևաչափով՝
– մրցութային կարգով,
– ձևավորվելու է խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողով՝
– դիտորդի կարգավիճակով հրավիրվելու են միջազգային գործընկերներ կառույցների ներկայացուցիչները։
Խորհրդակցական հանձնաժողովում կընդգրկվեն 2 հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ, որոնք՝
– իրենց գործունեությունը ծավալում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտներում,
– վերջին հինգ տարվա ընթացքում ունեն նշված ոլորտներում առնվազն երեք տարվա գործունեության փորձ։

Նմանատիպ գրառումներ