ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոններ համալրելու համար հայտարարում է դիմումների ընդունելություն։ Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները. • բարձրագույն կրթություն, • հայերենի գերազանց իմացություն, • օտար լեզվի իմացություն /ցանկալի է/, • աշխատանքային փորձ /ցանկալի է/։ Ցանկացողներին խնդրում ենք mcs@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, որից հետո վերջիներս կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի։ Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար։

Նմանատիպ գրառումներ