«Մենք ցանկանում ենք օբյեկտիվ մեղմացումներ իրականացնել պրոցեսում, այլ ոչ սուբյեկտիվ, որովհետեւ մեր տրամաբանությունը նաեւ այն է, որ ոչ թե արտոնություն ենք տալիս կին դիմորդներին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ծառայությունում աշխատանքի, այլ ցանկանում ենք հասկանալ, որոնք են խոչընդոտները հավասար հնարավորությունների տրամադրման մասով՝ թե կին, թե տղամարդ դիմորդների, եւ, ըստ այդմ, վերացնել այդ խոչընդոտները»,-նշեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։