Հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները և ՀՀ փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի N 288-Ա որոշմամբ սահմանված Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը՝ Ներքին գործերի նախարարությունը 2023 թվականի հունիսի 30-ին անցկացնելու է հարցազրույց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ռեզերվների գրասենյակի քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու համար՝ համաձայն կից ցանկի։
Հարցազրույցին կարող են մասնակցել ոստիկանության ծառայողը, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողը, փրկարար ծառայողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը, ովքեր գրանցվել են քաղաքացիական ծառայության ռեզերվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով:
Դիմող թեկնածուն (դիմումի ձևանմուշը կցվում է) հայտարարության հրապարակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1. ինքնակենսագրականը (ձևանմուշը կցվում է).
2. դիպլոմի լուսապատճենը.
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը.
4. էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում նաև սոցիալական ցանցերում (Facebook, Instagram և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները (լրացվում է ինքնակենսագրականի նշված բաժնում):
Հարցազրույցին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուն փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ համապատասխան էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-ից մինչև 13:00-ը և 14:00-ից մինչև 17:00-ը (անձը հաստատող փաստաթղթով):
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են mia@gov.am էլեկտրոնային հասցեին։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել 2023 թվականի հունիսի 27-ը ներառյալ։
Հարցազրույցը կանցկացվի 2023 թ. հունիսի 30-ին, ժամը 09:30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության շենքում, ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեում։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ընդունարան, 011-52-83-74, 010-59-64-37 հեռախոսահամարով, կամ mia@gov.am էլեկտրոնային հասցեին:

Նմանատիպ գրառումներ