ՀՀ ներքին գործերի նախարարի հուլիսի 20-ի հրամանով տրվել է ատեստավորման մեկնարկը։ Ատեստավորման առաջին փուլի մեկնարկի օր է սահմանվել 2023 թ. օգոստոսի 21-ը։

Ատեստավորմանը մասնակցելու համար զեկուցագրերի ընդունման սկիզբ է սահմանվել հուլիսի 24-ը, ավարտը՝ օգոստոսի 11-ը։

Հիշեցնենք, որ ատեստավորման նպատակն է՝ մեծացնել ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը, համալրել ոստիկանությունը պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ ծառայողներով և էականորեն բարձրացնել ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները։

Նմանատիպ գրառումներ