Ներքին գործերի նախարարությունը Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության  կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։

Ընդունելություն-մրցույթը նախատեսվում է Պարեկային ծառայության մայրաքաղաքի և բոլոր մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։

Ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով սահմանված 368 տեղերի գերակշիռ մասը՝ 299 տեղ (տեղերի ընդհանուր թվի 81,25 տոկոսը), հատկացվել է իգական սեռի դիմորդների համար, մնացած տեղերը՝ արական սեռի ներկայացուցիչների համար։

Ընդունելություն-մրցույթին ընդառաջ՝ ՆԳ նախարարության կողմից իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնց շնորհիվ վերանայվել են որոշումներ, փոփոխվել են բժշկական որոշ սահմանափակումներ, հանրապետությունում մեկնարկել են իրազեկման արշավներ։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), օգոստոսի 28-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ։

ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033,
ՆԳ նախարարություն՝ հեռ. +37410596884,
ՆԳՆ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել edupolice.am կայք

Նմանատիպ գրառումներ