«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը սկսում է ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք, որոնց ընթացքում համապատասխան մարմինների պատասխանատուները ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին։

Առաջին ուղիղ եթերը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 15․00-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը կպատասխանի օգոստոսի 28-ից հայտարարված Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթի վերաբերյալ քաղաքացիների հարցերին։

Հարցերը նախապես կարող եք ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին։

Նմանատիպ գրառումներ