ՀՀ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը։ Արշավի շրջանակներում ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով համապատասխան մարմինների պատասխանատուները պատասխանում են քաղաքացիների հարցերին։

Հերթական ուղիղ եթերը կկայանա հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Խաժոյանը կպատասխանի Պարեկային ծառայությունում ընդունելության և կադրային քաղաքականության վերաբերյալ քաղաքացիների հարցերին։

Հարցերը նախապես կարող եք ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին։

Նմանատիպ գրառումներ