Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ենթադրում է առավել բարձր միջազգային պաշտպանվածություն և կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից օգտվելու հնարավորություն։
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրականացնել տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքի ձեռքբերման և այլ իրավական գործարքներ։
Բեկանվել են սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների առնչությամբ կայացված վարչական պատասխանատվության որոշումները:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս կկարողանան օգտվել էական զեղչային համակարգից։