Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Վիլեն Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է` ուղղված քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական իրացմանը` պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով:

Նախագծի վերաբերյալ Կառավարության ներկայացրած առաջարկների և առարկությունների մեծ մասն ընդունվել է: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը։

Նա նշել է հատկապես առաջին անգամ զենք ստացող քաղաքացիների քննությունների անցկացման գործընթացում արձանագրված հաջողությունների մասին՝ անդրադառնալով Աժ գործընկերների, ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների հետ ունեցած համատեղ քննարկմանը, որի ընթացքում վեր են հանվել քննության կարգի վերաբերյալ որոշ խնդիրներ, թիրախավորվել բարելավման ուղղություններ։

ՆԳ փոխնախարարը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ մինչև երկրորդ ընթերցմանը կոնսեսուսային տարբերակ ներկայացնելու հարցում։

Նմանատիպ գրառումներ