ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում եռամսյա համագործակցության ձևաչափով առկա են փորձագետների թափուր հաստիքներ:
Աշխատանքները կազմակերպվելու են անձնագրային ոլորտում, իսկ մանրամասները թեկնածուների հետ կքննարկվեն տեղում:
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
բարձրագույն կրթություն,
հանրային ծառայության կամ փաստաթղթավարման աշխատանքների կամ քաղաքացիության կամ անձնագրավորման գործի կամ միգրացիայի բնագավառում առնվազն մեկ տարվա ստաժ,
համապատասխան ոլորտի իրավական ակտերի իմացություն և անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թ. դեկտեմբերի 25-ն է:
Այլ մանրամասներ հասանելի են այստեղ

Նմանատիպ գրառումներ